Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում  է կայացրել։ Դավիթ Համբարձումյանն իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ երկարատև քննությունից և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց հարազատ եղբորս՝ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին, ընդորում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, այլ կերպ ասած, եղբայրս արդարացվեց (փաստաբաններ Միքայել Շխիմյան և Արթուր Պիվազյան), հետևաբար նաև հաստատվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից տարածվող, մեր բարի համբավն արատավորող, մերկապարանոց խոսակցությունների ստահոդ լինելը»։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու հոդվածով։