Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից  ազատման դիմում է գրել

 Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից  ազատման դիմում է գրել

Արագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը  կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։

Նշենք, որ 20-ից ավելի ոստիկաններ հրապարակային հայտարարել են աշխատաքից ազատման մասին՝ չցանկանալով ծառայել այս իշխանություններին: