Ռայիսին կարևորել է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը

Ռայիսին կարևորել է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Տաջիկստան կատարած իր այցի շրջանակում այս երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մոհամմադ Թահեր Զաքերզադեի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության և Տաջիկստանի վճռականությանը, ընդգծել է երկու երկրներում առկա տարբեր կարողությունների ակտիվացման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ համագործակցության մակարդակը հնարավորինս բարձրացնելու նպատակով։

Իրանի ղեկավարն ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով, Իրանը և Տաջիկստանը, իրենց ընդհանուր մշակութային և պատմական նախապատմության շնորհիվ, կարող են  ամրապնդելով համագործակցությունը մշակույթի և հատկապես պարսկերենի պահպանման ոլորտում, արդյունավետ դերակատարություն ունենալ այս արժեքավոր կապիտալը ապագա սերունդներին փոխանցելու գործում։

Այս հանդիպմանը Տաջիկստանի Ներկայացուցիչների պալատի նախագահը նույնպես բարձր գնահատելով հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանն առաջնահերթություն տալու դոկտոր Ռայիսիի կառավարության դրական և կառուցողական մոտեցումը, շահավետ և արդյունավետ է համարել երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնումը։