Գիտենք՝ երբ է եղել Արցախի Հանրապետության մահկանացուն

Գիտենք՝ երբ է եղել Արցախի Հանրապետության մահկանացուն

Ինչքան էլ իրենք փորձեն ժխտել, սակայն մենք գիտենք, որ Պրահայի հայտարարությունը եղել է Արցախի Հանրապետության մահկանացուն։ Ես բազմիցս ասել եմ, որ բանավոր հայտարարությունը չի կարող համարվել պետության կողմից դրսևորվող հստակ դիրքորոշում, դրա համար էլ նա որոշել է նաև ստորագրել, որ հանկարծ կասկածներ չառաջանան։ Սա պարզապես նոնսենս է, երեկ Ադրբեջանը չէր եկել Գրանադա, բայց Փաշինյանը բան է ստորագրել, որը բխում է Ադրբեջանի շահերից։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Փորձում են հիմա հրաշքներ ներկայացնել, թե Գրանադայում մենք հաղթանակ ենք ունեցել, սակայն այնտեղ հայկական դիվանագիտությունը որևէ հաղթանակ էլ չի տոնել։ Այս մարդիկ փորձում են ներկայացնել, թե իրենք ինքնիշխանություն են փրկում, սա են փրկում , նա են փրկում, բայց ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ Հայաստանի ինքնիշխանությունը մինչև Փաշինյանի գալը կասկածի տակ չէր։ Նա եկավ, ստեղծեց խնդիրներ, հիմա էլ փորձում է հերոսաբար դա հաղթահարել»,- հավելեց նա։