Կոտորվեցինք, արա, էս ի՞նչ եք անում

 Կոտորվեցինք, արա, էս ի՞նչ եք անում

Միները ինչի համար եք հանում։ Ո՞նց չգոռամ, հարց եմ տալիս՝ ինչի համար եք միները հանում։ Այս մասին քիչ առաջ Ոսկեպարի եկեղեցու հատվածում ասաց պայքարող տավուշցիներից մեկը՝ դիմելով ոստիկանության ներկայացուցիչներին։

«Ինչը չի կարելի, արա։ Եկել են եկեղեցիս քանդում են, արա, ինձ ասում ես՝ սենց չի կարելի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Թևներիցս ինչի համար եք քաշում, այ ախպեր ջան, ի՞նչ եք արել։ Սպանեք, պրծնենք, էլի միանգամից, ախպեր, կոտորվեցինք արդեն, արա»,- նշեց մյուսը։

«Հետ ենք գնում, հետ ենք գնում, 30 տարի հետ չենք գնացել, որ էսօր հետ գնա՞նք։ Մեր սեփական հողից ու՞ր գնանք»,- հավելեց մյուսը։