Քննարկումներ՝ Մոսկվայի և Բաքվի միջև․ անդրադարձել են նաև ՀՀ-ին

Մայիսի 31-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
Քննարկումներում Ռուսաստանը ներկայացրել է այդ երկրի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, իսկ ադրբեջանական կողմը՝ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Խորհրդակցությունների ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ արդիական հարցերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերի շուրջ։
Պատվիրակությունները նշել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման հետևողական քայլերը։
Կարծիքներ