Առևտրական կնոջից փորձում էին վերցնել ապրանքը, բայց նա թույլ չտվեց

Առևտրական կնոջից փորձում էին վերցնել ապրանքը, բայց նա թույլ չտվեց

Ինչպես հայտնի է, քաղաքապետարանը վաղ առավոտից  «ռեյդ» է իրականացնում մայրաքաղաքի փողոցներով՝ պայքարելով փողոցային առևտրի դեմ։ Քիչ առաջ փորձում էին առգրավել փողոցային առևտրով զբաղվող մի կնոջ ապրանքը, սակայն նա այդպես էլ թույլ չտվեց։

«Խի պիտի տանեք իմ քրտինքը, սա իմ քրտինքն է։ Ինչի, էս ամեն ինչը դու՞ք եք ինձ տվել, որ մի հատ էլ տանում եք։ Տվե՞լ եք ինձ մի բան էսքան ժամանակ, հարց եմ տալիս, ի՞նչ եք տվել էսքան ժամանակ։ Թողեք ինձ մի հատ, կինո հո չենք նկարահանում այստեղ»,- ասաց կինն ու հեռացավ։