Հայբիզնեսբանկի ուսանող քարտապաններին տրամադրվեցին կրթաթոշակներ և նվերներ

Հայբիզնեսբանկի ուսանող քարտապաններին տրամադրվեցին կրթաթոշակներ և  նվերներ

Կրթաթոշակ երեք ուսանողների համար՝ յուրաքանչյուրը 250 000 ՀՀ դրամի չափով և բազմաթիվ նվերներ
առավելագույն բոնուսներ հավաքած այլ ուսանողների համար:

Հայտնի են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard ուսանողական քարտերով ակտիվ անկանխիկ գնումներ
կատարած և երկու տարվա ընթացքում բոնուսներ կուտակած հաջողակ ուսանող քարտապանների անունները:
Յանա Զախարյանցը, Անուշ Ղուլյանը և Հրայր Մարտիրոսյանը 30 ակտիվ քարտապաններից ընտրված 3
ուսանողներն են, որոնց տրամադրվեցին կրթաթոշակներ: Որոշ ուսանողների ցանկությամբ իրենց կուտակած
բոնուսները փոխարինվեցին Բանկի կողմից ստացած տարբեր նվերներով, իսկ մյուս մասը նախընտրեց շարունակել
կուտակել բոնուսները: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտը յուրաքանչյուր անկանխիկ
վճարումից բոնուսներ կուտակելուց զատ՝ ընձեռում է ՙՈսկե երիտասարդություն՚ վարկային գիծ ստանալու,
ուսանողական տարիքից վարկային պատմություն ստեղծելու և հետագայում բանկային ծառայություններից լիարժեք
օգտվելու հնարավորություն:

Բազմաթիվ ուսանողների համար սա հիանալի հնարավորություն է ստանալ վարկային գիծ մինչև երկու տարի
մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման և առանց վարկային պատմություն ունենալու:
Կարևորելով երիտասարդների ներգրավումը ժամանակակից բանկային ծառայությունների աշխարհ՝
ֆինանսների կառավարումը դարձնելով ավելի  հարմարավետ և ապահով, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նպատակն է տարբեր առաջարկներով մշտապես աջակցել բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և
հասնել մասնագիտական  բարձունքների:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից