Փաշինյանն ու ՔՊ-ականները դարձյալ միայնակ են դահլիճում

Փաշինյանն ու ՔՊ-ականները դարձյալ միայնակ են դահլիճում

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը: Ամբողջ օրը պարապ ման եկած պատգամավորները, ավելի շուտ` ՔՊ-ականները, այսօր եկել են դահլիճ, որ հարց տան իրենց առաջնորդին: Իսկ պարապ էին, որովհետև օրակարգը երեկ սպառել էին` այսօր ոչինչ չունեին քննարկելու: Ընդդիմադիրները դարձյալ չեն մասնակցում նիստին:

Նրանց մոտ խառը ու անհասկանալի վիճակ է` քառօրյային մասնակցում են, հարցեր ուղղում են իշխանավորներին, իսկ կառավարության հետ հարցուպատասխանին չեն մասնակցում, որովհետև չեն ուզում Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղել: Թեև նրանց մոտ տրամադրություններն այնպիսին են, որ հնարավոր է` հաջորդիվ սկսեն մասնակցել հարցուպատասխանին: