Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները գոհացուցիչ համարել հնարավոր չէ․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները գոհացուցիչ համարել հնարավոր չէ․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ եւ Ռուսաստանի հարաբերությունները գոհացնող հնարավոր չէ համարել, թեեւ չնայած ներկա լարվածությանը, երկուսն էլ մեկմեկու համար շարունակում են մնալ կարեւոր գործընկեր։ Պուտինը նկատել է, որ երկու կողմերի շահերին էլ համապատասխան կլիներ վերադարձը պրագմատիկ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցությանը։ Կողմերը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղյան խնդրին, ռուսական «Спутник V» պատվաստանյութի՝ ԵՄ-ում հավաստագրման գործընթացին, բելառուսական եւ ուկրաինական խնդիրներին։