Պատերազմից ի վեր ռուսների ամենամեծ հարվածը․ ի՞նչ են պնդում Ուկրաինայում

Պատերազմից ի վեր ռուսների ամենամեծ հարվածը․ ի՞նչ են պնդում Ուկրաինայում

Նոյեմբերի 6-ին ռուսական զինուժի կողմից Օդեսայի վերջին գնդակոծության ժամանակ ութ մարդ վիրավորվել է, հինգը հոսպիտալացվել։ Այս մասին հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով, թիրախը եղել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը, իսկ հարվածներն իրականացվել են «Շահեդ-131/136» անօդաչու թռչող սարքերով։ 

Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերը նաև հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերից բացի կիրառվել են «Օնիքս» և «Իսկանդեր» հրթիռներ։

Նավահանգստի հարեւանությամբ գտնվող Օդեսայի արվեստի ազգային թանգարանը նույնպես տուժել է։ Ուկրաինական լրատվամիջոցները հիշեցնում են, որ այսօր թանգարանի հիմնադրման 124-ամյակն է։

Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ժամանակ թանգարանն արդեն կրակի տակ էր հայտնվել 2022 թվականի հուլիսին, երբ հարձակումներ իրականացվեցին Օդեսայի նավահանգստի վրա։

Ներկայումս թանգարանի աշխատակիցները գնահատում են հաստատությանն ու արվեստի գործերին հասցված վնասը։
Բացի այդ, անցած գիշերը հրթիռակոծվել է Խերսոնը։ Վնասվել է չորս բազմահարկ շենք. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Գիշերվա երեքի սահմաններում հրետակոծությունը կրկնվել է, վնասվել է երկու առանձնատուն։ Միաժամանակ, գիշերը 12 ավիահարված է հասցվել Կրինկի գյուղին եւ Բերիսլավ քաղաքին։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ գիշերն ընդհանուր առմամբ 87 ավիառումբ է արձակվել։ Նա նշել է, որ սա աննախադեպ է պատերազմի մեկնարկից ի վեր։