Ալիևը՝ Թուրքիայի և Հայաստանի մերձեցման մասին 

Ալիևը՝ Թուրքիայի և Հայաստանի մերձեցման մասին 

Որոշակի փորձեր են արվում Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծել։ Հենց այս պատճառով էլ մենք մեր մտահոգությունը հայտնեցինք Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի աննախադեպ հանդիպման վերաբերյալ։ 

Այս մասին ապրիլի 23-ին ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
Նրա խոսքով, պատմության մեջ նման ձևաչափով հանդիպում չի եղել ԽՍՀՄ նախկին հանրապետություններից որևէ մեկի հետ։ Նման հանդիպում անգամ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ չի եղել, պնդել է Ալիևը։

Խոսելով Թուրքիայի հետ համագործակցության մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր չափանիշ է։
«Ես գիտեմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ունեն հստակ դիրքորոշում. երկու գործընթացները՝ Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, պետք է ընթանան զուգահեռ։ Սա մեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է»,- ընդգծել է Ալիևը։