Խնդրանք-առաջարկ

Խնդրանք-առաջարկ

ՀՀ Ազգային ժողովին, կառավարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության, ԿԳՄՍ, աշխատանքի եւ սոցիալական  հարցերի, պաշտպանության նախարարություններին, Լոռու մարզպետարանին, Ալավերդու համայնքապետարանին, ՀԱՍԵ Գուգարաց թեմին, Հերացի ԵՊԲՀ հանրային խորհրդին,  Զինվորի տան ղեկավարությանը, այգեհատցիներին... խնդրում-առաջարկում ենք Լոռվա Այգեհատ գյուղի (Ալավերդի համայնք)`88-ի երկրաշարժից հետո մոլդովացիների կառուցած, բայց երբեւէ չբացված-չգործած-չաշխատած Մոլդովական մանկապարտեզը բարոյական-ֆիզիկական հիմնովին ավերումից փրկել՝ հանձնելով Զինվորի տանը` որպես նվեր մեր տղաներին։ 

Առաջարկում ենք «Արամ Շահվերդյան» խնամքի-վերականգնողական-առողջարանային մասնաճյուղ-համալիր հիմնել։
Համախոհ-սրտացավ համերկրացիների եւ կոլեգաների հանձնարարությամբ՝ բժիշկ Գագիկ Այգեհատցի Շահվերդյան