Նախանձ, չարություն և պարզունակ խանդ․ Զախարովան՝ Արևմուտքին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արևմտյան երկրների արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև մարտի 20-ին Կրեմում կայացած բանակցություններին։
«Արևմտյան վարչակարգերը փրփրեցին՝ լսելով Ռուսաստանի և Չինաստանի նախագահի ներածական խոսքերը Մոսկվայում կայացած բանակցություններում։ Եվ իսկույն՝ նախանձ, չարություն և պարզունակ խանդ», - գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում:
Նրա խոսքով, Արևմուտքում «գլխավորը չնկատեցին. երկու առաջնորդներն էլ խոսեցին երկկողմ հարաբերությունների ստեղծարար (և ոչ կործանարար) երկարամյա զարգացման մասին»:
«Ստեղծարարությունը բխում է ոչ միայն երկու երկրների, այլ նաև, իհարկե, ողջ աշխարհի շահերից»,- նշել է Զախարովան։
Նրա պնդմամբ, «արևմտյան երբեմնի գեղեցիկ այգին այժմ մի չորացած մացառուտ է»։
«Միգուցե ռուսական պարարտանյութի պահա՞նջ ունեն, որի ներկրումն, ի դեպ, Արևմուտքն ինքն է արգելափակել։ Բայց «ջունգլիները» լի են ուժով, ռեսուրսներով և հումքային հարստությամբ, և, թերևս, ամենակարևորը, ստեղծագործականությամբ և պատասխանատվությամբ»,- պատկերավոր համեմատություններով մեկնաբանել է Զախարովան։
Կարծիքներ