Ջրածնային էներգիայով աշխատող գնացք են փորձարկել 

Ջրածնային էներգիայով աշխատող գնացք են փորձարկել 

Չինաստանի CRRC Changke ընկերությունը իրականացրել է ջրածնոց աշխատող գնացքի փորձարկում։ Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։ Փորձարկումները տեղի են ունեցել Հյուսիս-Արեւելյան Չինաստանի Ծիլյին նահանգի Չանչուն շրջանում գտնվող հատուկ երկաթուղում։

Գնացքը հաջողությամբ ընթացել է 160 կմ/ժ արագությամբ, ինչը համարվում է նոր նվաճում ջրածնային էներգիայի՝ երկաթուղային տրանսպորտում կիրառման մեջ։ «Սա կարեւոր հանգրվան է Չինաստանի երկաթուղային տրանսպորտում ջրածնային էներգիայի կիրառման ասպարեզում»,- ասված է հրապարակման մեջ։