Ֆինլանդիան երեքշաբաթյա լոքդաուն է հայտարարում

Ֆինլանդիան  երեքշաբաթյա լոքդաուն է հայտարարում

Ֆինլանդիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսային իրադրության վատթարացմամբ պայմանավորված՝ հայտարարելու է երեքշաբաթյա լոքդաուն, որը գործելու է մարտի 8-28-ը։ Մասնավորապես դպրոցների ավագ դասարաններում աշակերտները կանցնեն հեռավար կրթության, կսահմանվեն նաեւ այլ սահմանափակումներ՝ արդեն եղած կարանտինային սահմանափակումներին ի հավելումն։ Կփակվեն նաեւ ռեստորանները։ Հայտնի է նաեւ, որ չի բացառվում, որ երկրում հայտարարվի արտակարդ դրություն։