Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ Վերաքննիչը մերժեց դատախազությանը

Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ Վերաքննիչը մերժեց դատախազությանը

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել  է դատախազության բողոքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու առաջի ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին դատավորի աշխատակազմից։

«Առաջին ատյանի որոշումը թողնվել է անփոփոխ»,-ավելացրին աշխատակազմից։

Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման մեջ (խոսքը Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու մասին է)։

Ինքը՝ Բաղդասարյանն այս քրեական գործը համարում է քաղաքական  հետապնդում։