Յոլյանը չի կալանավորվի. Ֆարխոյանը մերժեց միջնորդությունը

Յոլյանը չի կալանավորվի. Ֆարխոյանը մերժեց միջնորդությունը

Երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Իրինա Յոլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցների։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ֆարխոյանի, րոպեներ առաջ մերժեց Իրինա Յոլյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Յոլյանը չի կալանավորվի։