Թալիբները «Ալ Քաիդա»-ին ապաստան են տրամադրել Աֆղանստանում. Պենտագոն

Թալիբները «Ալ Քաիդա»-ին ապաստան են տրամադրել Աֆղանստանում. Պենտագոն

«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչեւ հունիսի վերջը շարունակել Է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել Էր, որ թալիբները թույլ չեն տա «Ալ Քաիդա»-ին եւ ահաբեկչական մյուս խմբավորումներին գործունեություն իրականացնել Աֆղանստանի տարածքում: «Թալիբան»-ը շարունակել Է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում»,-ասվում Է Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացված վերջին եռամսյակային հաշվետվության մեջ: