Ընտրական պրոցեսը լարված էր ու այս ընտրությունները մի բան ցույց տվեց

Ընտրական պրոցեսը լարված էր ու այս ընտրությունները մի բան ցույց տվեց

«Սա մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի», այլև բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են ընտրություններին։ Մարդիկ, որևէ մեկի օգտին քվեարկելիս, անկախ նրանից, թե ում, մի ակնթարթ են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցիներ։ Խնդիրների լուծումը միայն քաղաքապետի գործը չէ, այլև ավագանու ողջ կազմի։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանում։ Ընտրական ողջ գործընթացն անցավ լարված, բայց ընտրությունների և Հայաստանի ժողովրդավարական էությունը  որևէ կերպ չստվերվեց, և սա շատ կարևոր արձանագրում է»,- պնդեց Փաշինյանը։