Կհանգստանա, երբ վերացնելու ոչինչ այլեւս չմնա  

Կհանգստանա, երբ վերացնելու ոչինչ այլեւս չմնա  

Այսօր «Հրապարակ»-ը գրել էր, որ ոստիկանական խմբեր են ուղարկվել Տավուշի գյուղեր, որպեսզի մարդկանց հետ պահեն բողոքելուց կամ նույնիսկ լրագրողների հետ շփումներից: Այսօր կարդացի «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանի հաղորդումն առ այն, որ որոշում է կայացվել այդ գյուղերի արական սեռի բնակիչներին մեկամսյա զորահավաքին համատարած ներառելու մասին: Իսկ այժմ միացնենք այդ երկու լուրը և կստանանք աննորմալ մի պատկեր: Այն է՝ ոստիկաններին ուղարկել են այնտեղ ոչ միան և ոչ այնքան բնակիչներին համոզելու, որ իրենց խելոք պահեն, այլ որպեսզի պարտադրեն մասնակցությունը զորահավաքին: Իսկ զինվորականի հագուստ հագցնելուց հետո նրանց բոլորին, բնականաբար, կուղարկեն բոլորովին այլ վայրեր:

Իսկ հիմա գնանք ավելի քան 100 տարով ետ ու վերհիշենք մի դրվագ մեր պատմությունից: Առաջին համաշխարհային պատերազմի կապակցությամբ Արևմտյան Հայաստանի հայ տղամարդկանց շրջանում կազմակերպվեց զորահավաք: Նրանց հավաքեցին, բայց ոչ թե Թուրքիան պաշտպանելու, այլ հետո խումբ առ խումբ վերացնելու նպատակով: Այդպես երիտթուրքերի իշխանությունը չեզոքացրեց 2015 թվականի կոտորածների դեմն առնելու հայոց ընդունակությունը: Վերադառնալով մեր օրերը՝ փաստենք, որ համարյա թե նույնը որոշվել է իրականացնել Տավուշում: Միայն մի փոքր տարբերությամբ. Նիկոլը պահպանելու է տավուշցի տղամարդկանց կյանքը և նրանց չեզոքացվելու է ժամանակավորապես: Բայց դա բավարար է, որպեսզի կապիտուլյանտ իշխանությունը կատարի հերթական տարածքային զիջումներն Ադրբեջանին: Ենթադրաբար միաժամանակ կարգելափակվի մարզից դուրս բնակվող մարդկանց ներթափանցումն Ադրբեջանին զիջվելիք տարածքներ:

Կարծում եմ, որ տվյալ գաղափարի հեղինակի արյան մեջ առկա են թյուրքախոս ժողովուրդների գեներ: Որովհետև մեր պատմության դաժան այդ փաստին ծանոթ ենք շատերս, սակայն երևի թե ոչ մեկիս ուղեղում էլ նման գաղափար չծագեր տավուշյան տարածքների առնչությամբ: Կամ էլ այդ գաղափարի հեղինակին պետք է փնտրել իշխանական կամ մերձիշխանական շրջանակի այն անձանց միջից, ովքեր որոշակի ժամանակաշրջան են անցկացրել Թուրքիայում: Հատկապես նրանց միջից, ովքեր թուրքական դրամաշնորհով հետազոտական աշխատանք են կատարել այնտեղ: Ենթադրում եմ, որ միայն այդ դեպքում նրանց ուղեղում կարող էր ձևավորվել այնպիսի մտածողություն, որպեսզին հատուկ է այդ ազգին: 

Կարծում եմ նաև, որ գործող իշխանության կողմից հակահայկական հատուկ գործողության իրականացումը հաջողվելու է: Հատկապես, որ վաղուց արդեն ակտիվ հողային աշխատանքներ են իրականացվում այնտեղ: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից հայոց պետականությանը հասցվելիք հերթական հարվածը չի կասեցվելու: Սակայն հույս ունեմ, որ գոնե դրանից հետո Հայաստանում կարող է սկսվել հանուն պետականության պաշտպանության շարժում: Այլապես «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հակահայկական ու հակատրամաբանական գաղափարով առաջնորդվող՝ վերը նշված անձը կհանգստանա միայն այն ժամանակ, երբ վերացնելու ոչինչ այլևս չմնա: