Իշխանական մեծամասնությունը մերժեց նախագիծը

Իշխանական մեծամասնությունը մերժեց նախագիծը

Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը քիչ առաջ մերժեց ԼՀ պատգամավոր Մանե Թանդիլյանի նախագիծը, որով առաջարկում էր ծառայություններ մատուցելու պայմանագրով (Քաղաքացիաիրավական) աշխատողներին դիտարկել որպես վարձու աշխատողներ ու նրանց եկամտահարկը հիպոթեքի տոկոսների տեսքով վերադարձնել իրենց: Մանե Թանդիլյանը նկատեց՝ այլապես խտրականություն է, ինչի արդյունքում այդպիսի 25 հազար աշխատող զրկվում է նման պայմաններից: Իսկ ընդհանուր գումարը 900 մլն դրամ էր կազմելու բյուջեի համար: