Շվեդիայի թագավորն իր հինգ թոռներին հանել է թագավորական ընտանիքի ցանկից

Շվեդիայի թագավորն իր հինգ թոռներին հանել է թագավորական ընտանիքի ցանկից

Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16—րդը որոշում է կայացրել իր հինգ թոռներին՝ իր դստեր եւ կրտսեր որդու երեխաներին հանել թագավորական ընտանիքի անդամների կազմից։ Այսպես, արքայազն Ֆիլիպի երկու եւ արքայադուստր Մադլենի երեք երեխաները այլեւս թագավորական ընտանիքի անդամներ չեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ստոկհոլմի թագավորական պալատի կողմից տարածած հայտարարությունը։ Նրանք թեեւ շարունակելու են կոչվել արքայազն եւ արքայադուստր, սակայն նրանց դիմելիս չի կիրառվելու «թագավորական բարձրություն» դիմելաձեւը։ Թագավորական ընտանիքի անդամ են շարունակում մնալ նրանց ծնողները։ Այս որոշումը թույլ կտա, որպեսզի երեխաները մեծանան մաքսիմալ դեմոկրատիկ կերպով, առանց պալատական արարողակարգի պահանջները կատարելու։