«Իսկանդերը» չի պայթել, թե Փաշինյանը սեփական հետույքն է փրկում․ Վիկտոր Լիտովկին

«Իսկանդերը» չի պայթել, թե Փաշինյանը սեփական հետույքն է փրկում․ Վիկտոր Լիտովկին

Ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի համար առանցքային նշանակություն ունեցող սպառազինություններից մեկն հանդիսացող «Իսկանդեր» տակտիկական օպերատիվ համակարգերի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «1in.am» լրատվական կայքի հետ զրույցում արած հայտարարությունը բուռն քննարկումներ է առաջացրել ռուսական միջավայրում։ Դա հասկանալի է, քանի որ «Իսկանդեր» համակարգերը համարվում են ստրատեգիական նշանակության սպառազինություն, որը նախատեսված է ոչնչացնել մինչեւ 500 կմ հեռահարության ՀՕՊ եւ ՀՀՊ-ները։

«Известия»-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, գրող Վիկտոր Լիտովկինն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը։ «Այն բանի համար, որպեսզի պատասխանենք այն հարցին, թե ինչու չի պայթել հրթիռը, պետք է նախ նայենք, թե ինչպես են դրանք պահվել կամ սպասարկվել։ Եվ ընդհանրապես, արձանագրենք, որ «Իսկանդեր Է» համակարգերով հարված հասցնելու համար միայն համակարգը ունենալը քիչ է, այլ պետք է ունենալ նաեւ հետախուզական համակարգ։ Պետք է հստակ որոշել թիրախի կոորդինատները, որպեսզի հաշվարկել, էլեկտրոնային հաշվիչ համալիր իրականացնել։ Դա արվել է, թե ոչ, մենք չգիտենք։ Սակայն ամենայն հավանականությամբ նման տվյալներ չի ունեցել, քանի որ նման տվյալները կարելի է վերցնել կամ ինքնաթիռի կամ անօդաչուի օգտագործումով։ Մենք չգիտենք նաեւ, թե ինչպես են դրանք նախապատրաստվել հարվածելու համար։ Արդյոք ամեն բան արվել է ըստ «ինստրուկցիայի»։ Ուստիեւ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, որ համալիրը հնացած է, անգործունակ, ընդամենը սեփական հետույքն է փրկում, այսինքն՝ ապահովագրելու իրեն քննադատություններից, որոնք հիմա իրավացիորեն հնչում են նրա հասցեին։ Ի վերջո, կարելի էր հրավիրել ռուսական բազայի մասնագետների, որոնք կարող էին հուշել, թե ինչպես ճիշտ օգտագործել համակարգը։ Հնարավոր է, որ այն զինվորականները, որոնք սովորել են Ռուսաստանում «Իսկանդեր» օգտագործել, Փաշինյանի իշխանության գալուց հետո հեռացվել են բանակից, քանի որ կարող էին կապված լինել Հայաստանի նախկին ռազմական ղեկավարության հետ։ Նրանց փոխարեն էլ կարող է նշանակված լինեին մարդիկ, որոնք մանրակրկիտությամբ չեն տիրապետել տեխնիկայի օգտագործմանը»,- ասել է Լիտովկինը։