Ամերիկուհին մարդու ոսկորից պատրաստված մատանի է նվեր ստացել

Ամերիկուհին մարդու ոսկորից պատրաստված մատանի է նվեր ստացել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհի Բրիթընի Ռասելը ստացել է անսովոր նվեր իր ամուսնուց՝ մատանի, պատրաստված մարդկային ոսկորից։ Այդ մասին Բրիթընին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով այդ անսովոր նվերի լուսանկարը։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Կինը հավաստիացնում է, որ մատանին ձեռքի աշխատանք է։ Նա խնդրել է օգտատերերին գնահատել ամուսնուց ստացած նվերը։ Օգտատերերի մեծ մասը շոկի մեջ են ընկել մատանու տեսքից ու այն հանգամանքից, որ այն հնարավոր է, որ պատրաստված է մարդկային ոսկորից։ Օգտատերերից մեկն էլ ասել է, որ սարսափում է այն մտքից, որ Բրիթընի Ռասելը ամենեւին անհանգստացած չէ այդ փաստով՝ մարդկային ոսկորի հանդեպ նման վերաբերմունքը գնահատելով որպես անարգանք։