Մի՞թե մտածում եք՝ միայն «գունագեղ» բառն է մեզ մոտ վրդովմունք առաջացրել…

Մի՞թե մտածում եք՝ միայն «գունագեղ» բառն է մեզ մոտ վրդովմունք առաջացրել…

Զոհված հերոսի քույր՝ Էլզա Կիրակոսյանն իր էջում գրել է.

«Շատ եմ մտածում տոնակատարությունը տոնել ուզեցողների մասին, փորձում եմ հարցին իրենց տեսանկյունից նայել, սակայն այդպես էլ չեմ հասկանում, թե ինչն են ցանկանում տոնել։ Եթե վիրավոր երկրի «անկախությունը» , ուրեմն երկիրն այդ առումով ամենալավ վիճակում չէ։ Բազում օրինակներ կարող եմ բերել «առանց ում օգնության ինչ չենք կարող անել» շարքից։ Մի՞թե մտածում եք, որ մենակ «գունագեղ» բառն է մեզ մոտ վր դովմունք առաջացրել։ Հիասթափեցնե՛մ։ Մենք չունենք այն բաղձալի հաղթանակը, որ ինձ նման քույրերն արցունքոտ աչքերով, սակայն նաև հպարտությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցենք, այնուհետև հրապարակում հաղթական ԶՈՐԱՀԱՆԴԵՍՒՆ մասնակցեն։ Այո՛, կգնայի՛նք, քանզի հաղթանակը փոքր֊ինչ կսփոփեր մեզ, կմեղմեր մեր հոգու ցավը, ու միայն այդ դեպքում ինչ֊որ կերպ արդարացված կլիներ մեր հերոս եղբայրների կորուստը։ 

«Հողը արյունով են պահում» արտահայտությունը կարող էր մեզ համար կարգախոս լինել։ Հատուկ նշեմ, որ ավելի մեծաթիվ զո հերի գնով, սակայն հաղթանակած երկրում արդեն նման դեպք եղել է,ու զոհվածների ընտանիքներին չփորձե՛ք անհեթեթ համեմատություններով հոգեբանական ճնշման ենթարկել։ Այժմ ի՞նչ ունեք, բացի ՀՀ խարխլված անկախությունը, մի բուռ դարձած Արցախը և կո տորված ոսկե սերունդը, ի՞նչն եք ուզում տոնել։Էլ չեմ խոսում տնտեսության ու այլնի մասին։ Իսկ եթե ցանկանում եք ձեր այդ կեղծ տոնակատարությամբ «թոզ փչել» հարևանների աչքերին, ուրեմն կրկին հիասթափեցնե՛մ. նրանք մեր պետության վիճակի մասին շա՜տ ավելին գիտեն, քան դուք մտածում եք։ Անկախության կարևորության մասին ես քաջ հասկանում եմ։ Ինձ համար կարևորը այն տոնելը չէ, այլ ամեն գնով այն պահելն է։ Իսկ պահելու համար «տոնի» անիմաստ ծախսերը 1-ին հերթին ուղղեք բանակին։ #Ոչ_գունագեղ_տոնակատարությանը