Մեկ օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժը՝ Կասպից ծովում

Մեկ օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժը՝ Կասպից ծովում

Կասպից ծովում 24 ժամում երրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,  ԱՀ ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 18:49-ին Կասպից ծովում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ավելի վաղ նշել էինք, որ ժամը 16:46-ին Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես նաև  ժամը 12:30-ին՝ 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։