Ֆրանսիայի հարավում կրոնապաշտամունքային բոլոր հաստատությունները կփակվեն ու կվերցվեն տեսահսկման ներքո

Ֆրանսիայի հարավում կրոնապաշտամունքային բոլոր հաստատությունները կփակվեն ու կվերցվեն տեսահսկման ներքո

Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո որոշում է կայացվել Նիցցայում եւ Ֆրանսիայի հարավում գտնվող բոլոր եկեղեցիներն ու կրոնապաշտամունքային կառույցները փակել եւ վերցնել տեսահսկման ներքո։

Այս մասին հայտարարել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին՝ BFM-ի փոխանցմամբ։

Նշենք, որ այսօր զինված տղամարդը հարձակվել էր Նիցցայի Նոտր Դամ տաճարում հավաքված մարդկանց վրա։ Մի թոշակառու կին գլխատվել էր։