Ոստիկանությունը քրգործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթ ներխուժելու փաստի առթիվ

Ոստիկանությունը քրգործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթ ներխուժելու փաստի առթիվ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելու փաստի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և նույն օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտե։

Նշված հոդվածներ են՝ գողության փորձ և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։