Երկու խոսք նրանց, ովքեր որոշել են ամուր փակել աչքերը մեր դանդաղ ոչնչացման վրա

Երկու խոսք նրանց, ովքեր որոշել են ամուր փակել աչքերը մեր դանդաղ ոչնչացման վրա

Դժոխքի ամենաթեժ կաթսաները նախատեսված են նրանց համար, ովքեր ցնցումների պահերին որոշել են թաքնվել «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «Դա ինձ չի վերաբերում» կամ` «խաղաղություն` Հայրենիքի դիմացը, դա նույն խաղաղությունն է» արտահայտությունների հետևում ։ 

Երկու խոսք նրանց, ովքեր որոշել են ամուր փակել իրենց աչքերը մեր (այդ թվում ՝ իրենց) դանդաղ ոչնչացման վրա։
Հիմա Տավուշում մարդիկ պարզապես ատամներով են հույսը պահում, մարդիկ այնտեղ հեռու են քաղաքական ինտրիգներից եւ ինչ-որ «խաղերից»։ Մարդիկ պարզապես ուզում են ապրել իրենց երկրում։
Մարդիկ հիշում են, թե ինչպես նույնիսկ խորհրդային տարիներին տարատեսակ թյուրքերի քոչվոր ցեղերը քայլ առ քայլ խլում էին իրենց Հայրենիքի մասնիկները։

Մարդիկ պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ինչու հանուն «խաղաղության» նրանք, իրենց նախնիների գերեզմանները, իրենց երեխաների ապագան պետք է «պարարտանյութ» դառնա նրանց համար, ովքեր սպանել են մեզ անցյալում, սպանում են ներկայում և անպատժելիությունից ծիծաղելով` խոստանում են (թուրքերեն) սպանել մեզ ներկայում։

Ես հիմա չեմ ուզում հիշատակել այն դժբախտներին, ովքեր ապուշացած ու գազազած` Հայաստանում թուրքամետ հինգերորդ շարասյան շուրջօրյա քարոզչությունից, կրկնում են «Ալմա-Աթայի հռչակագրով լեգիտիմ սահմանների» կամ «Տավուշում Կրեմլի գործակալների» մասին կեղծ թեզերը, ակնհայտ է որ այդ մարդիկ անգիտակցաբար, կամ գիտակցաբար, սպասարկում են թուրք մարդասպանների շահերը։

Արդեն մի քանի տարի է, ինչ բոլոր հայերի առջև պարզ ընտրություն է դրված՝ կամ հաշտվել Հայրենիքի կորստի հետ հանուն այն բանի, որ աշխարհի հզորները թուրքերի ձեռքով մի երկու ավելորդ «միջանցք» կառուցեն մեր արյան ու ապագայի միջով, կամ, այնուամենայնիվ, «ՈՉ» ասել Հայրենիքի կորստին։
Եթե դուք ինքներդ չընտրեք, ապա ձեր փոխարեն դա կանեն նրանք, ովքեր ցանկանում են ձեզ ոչնչացնել։

Արման Աբովյան