5 երեխայի հայր է, զոհվածի որդի է, 44-օրյա պատերազմի մասնակից, հերոս
![5 երեխայի հայր է, զոհվածի որդի է, 44-օրյա պատերազմի մասնակից, հերոս](https://hraparak.am/uploads/images/2024/02/image_750x_65d5b3bf70e09.jpg)
Ինչպես հայտնի է, իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ Նրան ձերբակալել են Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի և «24 news» կայքի օպերատորի միջև, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել։
Ի վերջո, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ հայցելով ներողամտությունը։ Այդուհանդերձ, իրավապահները ձերբակալել են Աշոտ Դանիելյանին, սակայն բոլորովին այլ վարույթով։ Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների Էրեբունու նստավայրի մոտ են հավաքվել նրա հարազատները, ընկերները, մի խումբ մարզիկներ:
«Աշոտ Դանիելյանը 5 երեխայի հայր է, զոհվածի որդի է, 44-օրյա պատերազմի մասնակից է: Նա չեմպիոն է, նա բազմաթիվ անգամ ծածանել է Հայաստանի Հանրապետության դրոշը: Նա իսկական հերոս է, ինչպես կարելի է այդպիսի տղայի ձեռքերը շղթայել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մի կին:
Կարծիքներ