Դեռ ոչ մեկ չգիտի «Գարդասիլի» տարաբնույթ բարդույթների մասին

Դեռ ոչ մեկ չգիտի «Գարդասիլի» տարաբնույթ բարդույթների մասին

«Այո, պատվաստումների թեման արդիական է։ Նախ չկա առողջապահություն, եթե չկան պատվաստումներ։ Խնդիրը այն է, որ արդյոք այդ պատվաստումները, պատվաստանյութերը, որոնք ներմուծվում են Հայաստան, իրենք իսկապես օգուտ են տալիս մարդուն, մարդու օրգանիզմին, թե հակառակը։ ԲՑԺ-ի պատվաստումները սկսվել են 130 տարի առաջ, բայց չէ որ 130 տարի առաջ բնությունը, էկոլոգիան այլ էր, հիմա ուրիշ է։ Այն ժամանակ սնունդը այլ էր, մարդիկ օգտագործում էին առողջարար սնունդ, իսկ հիմա շատ բան է փոխվել, որի պատճառով մարդու օրանիզմը այն վիճակում չէ, ինչպես առաջներում է եղել։ Հիմա երբ պատվաստում են երեխային, դուրս է գալիս, որ ներարկում են, որպեսզի ինֆեկցեն այդ օրգանիզմը։ Խնդիրը այն է, որ ոչ մի տեսակի պատվաստանյութեր չունեն երկարատև անցկացրած թեստեր։ Խոսքը միայն ԲՑԺ-ի մասին չէ, խոսքը գնում է նաև այլ պատվաստանյութերի մասին։ Ամենասարսափելիներից է «Գարդասիլի» պատվաստումը։ Ես որոշակի տեղեկություններ ունեմ Հայաստան ներմուծված «Գարդասիլի» պատվաստանյութերի վերաբերյալ։ 2015 թվականին ծրագիրը ներմուծել են առողջապահության նախարարություն և այն սկսել են 2017 թվականից։ Հայաստան ներմուծվել է «Գարդասիլ 4»-ը։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ արտասահմանցի բժիշկները փաստում են, որ այն կատարում են միայն միասեռականներին։ Տեղեկություններ կան նաև, որ «Գարդասիլ 4»-ը վաղուց արդեն արտադրությունից հանվել է և չի կատարվում։ Տեղեկություններ էլ կան, որ այն տարիքային շեմը, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը դրել է, իրական շեմը այդքան չէ։ Ես փորձել եմ Լոնդոնի բուժհաստատություններից մեկին ճշտումներ կատարել տարիքային շեմի վերաբերյալ։ Ինչ վերաբերվում է «Գարդասիլին», դա պատվաստանյութ է, որը  կանխում է կանացի արգանդի քաղցկեղի հիվանդությունները, սակայն այստեղ առաջանում է ուրիշ խնդիր։ «Գարդասիլը» հայտնաբերվել է 2006 թվականին և այդ թվականից այս կողմ այդ պատվաստանյութի վերաբերյալ արվել են շատ կարճաթև թեստեր։ Այսինքն այն աղջիկ երեխաները, որոնք 2006 թվականից մինչ այսօր  պատվաստվել են «Գարդասիլով», նրանց օրգանիզմները նոր դառնում են այն օրգանիզմները, որոնք արդեն ընդունակ են վերարտադրողականության։ Դա նշանակում է, որ դեռ ոչ մեկ չգիտի «Գարդասիլ 4»-ի տարաբնույթ բարդույթների մասին»,- պատվաստումների վերաբերյալ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է բժշկուհի Նունե Ավանեսյանը։