«Եվրատեսիլ»-ում Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները կհայտարարի Մալենան

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները կհայտարարի Մալենան

«And 12 points go to…»՝ «Եվրատեսիլ»-ում ամենասպասված արտահայտությունն այս տարի կլսենք Մալենայից, հայտնում է Առաջին ալիքը։ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը Եվրոպային կներկայացնի Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ը կկայանա այսօր՝ մայիսի 13-ին, Լիվերպուլում։ Մրցույթին կարող եք հետեւել Հանրային հեռուտաընկերության ուղիղ եթերով՝ ժամը 23:00-ին։

Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու 17-րդ համարի ներքո։ Երգչուհին մրցույթին ներկայանում է Future Lover երգով։