Պուտինը քաղաքականապես ոչնչացրեց Փաշինյանին

Պուտինը քաղաքականապես ոչնչացրեց Փաշինյանին

Պուտինը քաղաքականապես ոչնչացրել է Նիկոլ Փաշինյանին, երբ մանրամասն նկարագրել էր, թե ինչպես Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով` ՀՀ վարչապետն ի չիք դարձրեց հարցի բարենպաստ լուծման բոլոր հնարավորությունները։ Այս մասին հրապարակած հերթական տեսահոլովակում ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այո, Ռուսաստանի նախագահը և արևմտյան առաջնորդները կարծում են, որ Հայաստանի վարչապետը ճակատագրական սխալ է թույլ տվել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Նորից կրկնում եմ, որ ոչ միայն ՌԴ նախագահն է այդպես կարծում, այլ մյուսները ևս։ Միակ տարբերությունն այն է, որ արևմտյան պետությունների ղեկավարները հրապարակավ չեն խոսում այդ մասին, բայց խոսում են կուլիսներում։ Ավելին, ես հաճախ եմ շփվում տարբեր գործիչների հետ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից։ Այդ մարդիկ անկեղծորեն աջակցում են Հայաստանին, փորձում են ինչ-որ բան անել նրա համար, բայց խոստովանում են, որ պաշտոնական Երևանի որոշումներն իրենց դժվար կացության մեջ են դնում։ Ինձ ասում են, որ ոչինչ չեն կարող անել, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս»,- հավելեց նա։