Բաբաջանյանի աստղը հենց իմ ելույթների ժամանա՞կ է փայլում․ Գևորգ Պետրոսյան

Բաբաջանյանի աստղը հենց իմ ելույթների ժամանա՞կ է փայլում․ Գևորգ Պետրոսյան

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր քաշքշոց, լեզվակռիվ տեղի ունեցավ ԱԺ նիստի ընթացքում: ԲՀԿ ական Գեւորգ Պետրոսյանը ռազբորկան հրահրող իր ելույթի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել, իր ելույթն էլ հասցեական չէր․ «Ես չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ այստեղ իրենց ընդունեցին որպես հասցեատեր»: 

«Ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի նաև այլ անհրաժեշտ ուղղություններով»,-ասաց նա։

Հարցին, թե տեղի ունեցած քաշքշուկի մեջ իր մեղքի բաժինը չի՞ տեսնում՝ Պետրոսյանը պատասխանեց՝ իհարկե ոչ։

«Պատգամավորը ունի խոսքի ազատության իրավունք և որևէ մեկն իրավունքի չունի պատգամավորին իր խոսքի ազատության համար հետապնդել։ Այսինքն, էս ինչ երկրում ենք ապրում, պատգամավորն էլ չունի՞ խոսքի ազատության իրավունք։ Եթե պատգամավորն էլ չունի խոսքի ազատություն, բա ո՞ր պաշտոնյան ունի»,-ասաց նա։

Պետրոսյանը տարակուսանք հայտնեց՝ ինչու է Բաբաջանյանի աստղը հենց իր ելույթների ժամանակ փայլում, ինչու էր Բաբաջանյանը լռում, երբ ամբիոնից բռնության քարոզ էր արվում՝ հայտարարելով թաթիկներ կտրելու մասին, կամ սպառնում էին կոտրել Արցախի նախագահի գլուխը։