Նուբարաշենի հոգեբուժարանի գործունեության հետ կապված՝ 2 քրեական գործ

Նուբարաշենի հոգեբուժարանի գործունեության հետ կապված՝ 2 քրեական գործ
Նարեկ Վանեսյան

Տեղեկություն ունենք, որ Պետական բժշկական համալսարանի մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և Նոբելյան մրցանակակիրներ Ֆերինգանի և Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման արարողությանը, մեղմ ասած, խիստ էքսցենտրիկ վարքով առանցնացրած Նարեկ Վանեսյանի դեմ ինչ-ինչ իրավական գործընթացներ վերջինիս՝ Նուբարաշենի հոգեբուժարանում աշխատելու կարճատև ամիսների առնչությամբ շարունակվում են։

Մասնավորապես, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել պարգևավճարների հետ կապված ինչ-որ կասկածելի պատմություն և ևս մեկ դրվագ, որի մանրամասները հայտնի չեն։ Այս մասին հարցին ի պատասխան՝ գխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց հետևյալը․ «Այս պահին կարող եմ ասել, որ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի առնչությամբ քննվում է 2 քրեական գործ՝ մեկը հարուցվել է ՀՀ քր. օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, մյուսը՝ ՀՀ Քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։ Քրեական գործերը քննվում են ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների վարույթում: Երկու քրեական գործերով ընթանում է նախաքննություն, դրանցով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան: «Քրեական գործերի մասով ավելին ասել չեմ կարող, բայց դրանք Ձեր ասած խնդրի հետ չեն առնչվում: Իսկ Ձեր նշած խնդրի հետ կապված կարող եմ ընդամենը ասել, որ այս պահին դեռևս քրեական վարույթ դրանով չկա»,-հավելեց Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, ո179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններն են՝ յուրացում կամ վատնումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 178-րդ հոդվածինը՝ խարդախությունը, իսկ 214-ը՝ առևևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը։ Նարեկ Վանեսյանն ինքը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ ավետել էր, որ մարտի 29-ին կարճվել է 2019-ի հունվարի 16֊ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարության հիմքով հարուցված գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այն է՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում անձին ապօրինի պահելու հիմքով։

  Նարեկ Վանեսյանն ինքը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել  էր, որ մարտի 29-ին կարճվել է 2019-ի հունվարի 16֊ին ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարածված հայտարարության հիմքով հարուցված գործը՝ հանցակազմաի բացակայության պատճառով։

Փորձեցինք զրուցել նաև Նարեկ Վանեսյանի հետ, ով ասաց․«Կխնդրեմ ինձ նման բաների մեջ չխառնել, չապացուցված հերյուրանքներից ու մեղադրանքներից լավ կուշտ եմ։ Կներեք»։
Իսկ հոգեբուժարանի տնօրենի ներկայիս ԺՊ Սերգեյ Խաչատրյանն էլ հայտնեց, թե իրենց նախաքննության և ոչ մի հարցով չեն դիմել։ «Տեղյակ չեմ»․-կարճ կապեց Խաչատրյանը։