Ըստ Ալիևի՝ ՌԴ-ն «խելքի» է եկել Հայաստանի և ԼՂ-ի հարցում

Ըստ Ալիևի՝ ՌԴ-ն «խելքի» է եկել Հայաստանի և ԼՂ-ի հարցում

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է ընդունեն տարածաշրջանում նոր իրողությունները։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի պատվիրակությանը, հաղորդում է «Ազերթաջ»-ը։

«Երեսուն տարվա ընթացքում համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք իրենց միջազգային հանրություն էին անվանում, ոչ մի քայլ չարեցին արդարությունը վերականգնելու համար։ Եվ երբ մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը, այս երեք երկրները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Ամեն մեկն օգտագործում էր տարբեր գործիքներ, որպեսզի մեզ դուրս մղեն մեր ճանապարհից: 
Նրանք չէին ուզում, որ մենք ազատագրենք մեր հողերը։ Երբ անցյալ տարվա սեպտեմբերին վերջ դրեցինք անջատողականությանը, նրանք նորից սխալվեցին։ Նրանցից ոմանք դեռ սխալվում են։ Նկատի ունեմ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն, հակառակ դեպքում իրավիճակն այնպես չի լինի, ինչպես իրենք էին նախատեսել»,- ընդգծել է Բաքվի բռնապետը՝ շրջանառելով հայտնի ու անհիմն մեղադրանքները։