Ֆարխոյանն ու Մարտիրոսյանը մերժել են իրենց ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները

Ֆարխոյանն ու Մարտիրոսյանը մերժել են իրենց ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները

Գրել էինք, որ Գորիսի համայնքապետի տեղակալներ Իրինա Յոլյանի ու Մենուա Հովսեփյանի գործերը մակագրվել են դատավորներ Մնացական Մարտիրոսյանին ու Ֆարխոյանին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին Գորիսի համայնքապետի տեղակալների պաշտպաններն ինքնաբացարկի  միջնորդություններ էին ներկայացրել դատավորներին՝ կասկածի տակ դնելով մակագրման գործընթացի օրինականությունը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, սակայն, որ դատավորները, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում են ներկայացրել մերժել իրենց ինքնաբացարկի միջնորդությունները։

Որոշման հրապարակումից հետո Յոլյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև ժամը 18։30-ը, իսկ Մարտիրոսյանը  շարունակում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը:

Հիշեցնենք՝ երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: