Յոլյանի ու Հովսեփյանի գործով՝ դատավոր Մարտիրոսյանին ու Ֆարխոյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել

Յոլյանի ու Հովսեփյանի գործով՝ դատավոր Մարտիրոսյանին ու Ֆարխոյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել

Այս պահին շարունակում է ընթանալ տիկին Յոլյանի ու Մենուա Հովսեփյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը։ Մենք երկու գործով էլ, երկու դատավորներին հայտնեցինք ինքնաբացարկի միջնորդություն։ Այս մասին քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։
Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս  տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի


«Ինչպես ասացի, ինքնաբացարկի երկու միջնորդություն ներկայացրինք՝ մեկը պրն Մարտիրոսյանին, մյուսը՝  պրն Ֆարխոյանին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ այս պահին երկուսն էլ օրենքով սահմանված դատարան չեն։ Խնդիր կա մակագրման հետ կապված, մակագրման փոխարեն ինչ-որ անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկված։ Մենք լուրջ կասկածներ ունենք, որ սա Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից չէ արված։ Դատավորները այժմ գնացել են խորհդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,- ասաց փաստաբանը։