Սուրբ ցավը

Սուրբ ցավը

Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Ասեմ որ Արարատ բառը թուրքերը թարգմանել են «Ağrı Dağı»․ դա համարվում է հայերենի լավագույն թարգմանությունը։ Այն նշանակում է «Ցավի լեռ»։ 
Արարատ Միրզոյանը  երկու կերպարներում էլ իր կյանքի տարբեր հատվածներում խաղացել է՝ և՛ սրբի, և՛ ցավի։ Վանականի շորերով սրբին հիշում եք, երբ հայկական Արարատ էր խաղում։ Իսկ երբ անցավ թուրքական արարատին, չնայած ես դեմ էի, որ թուրքական թարգմանությունը լավագույնն է, բայց հիմա  կասեմ՝ աֆարիմ թուրքերին, որ արարատին ցավ անվանումն են տվել։ Նա բառիս բուն իմաստով ցավ է Հայաստանի համար, ցա՜վ․․․ Դիվանագետ են թուրքերը, զուր չէ, որ նրան Արաբաթ են կոչում։ Տղա ջան դու ի՞նչ գործ ունես հայերի հետ․- դա են ակնարկում։ 

Գրառմանս պատճառն այն էր, որ ֆեյսբուքում ճանաչված օգտատերերից մեկը  գրառել էր․ Աշխարհն անցիր Արարատի նման տականք չկա...։ Չարենցյան հրաշք տողերը՝ Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․․․ - ն թող միշտ ուղեկցի հային։