«Տիտանիկ» ֆիլմից հայտնի դուռն աճուրդի կհանվի (լուսանկար)

«Տիտանիկ» ֆիլմից հայտնի դուռն աճուրդի կհանվի (լուսանկար)

Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմից հայտնի դուռն աճուրդի կհանվի ԱՄՆ-ի «Heritage Auctions» աճուրդում 40 հազար դոլարով։ Համապատասխան նյութը հրապարակել է Daily Mail-ը։

Խոսքը փորագրված փայտի մասին է, որի վրա ֆիլմում փրկվել էր Քեյթ Ուինսլեթի մարմնավորած հերոսուհին։ Աճուրդի կազմակերպիչները պարզել են, որ այն ունի 8 ֆուտ (2,44 մետր) երկարություն և 41 դյույմ (1,04 մետր) լայնություն։

Հայտնի է, որ աճուրդը կանցկացվի մարտի 20-ից 24-ը։ Լոտի մեկնարկային գինը 40 հազար դոլար է: