Զելենսկին հայտարարել է, որ կուզենար վարակվել կորոնավիրուսով

Զելենսկին հայտարարել է, որ կուզենար վարակվել կորոնավիրուսով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ կուզենար հատուկ վարակվել կորոնավիրուսով, որպեսզի իր օրինակով ցույց տար մարդկանց, որ դա ժանտախտ չէ։ Ուկրաինայի նախագահն առաջարկել է իր օգնականներին, որպեսզի եթե հիվանդանա, իրեն մեկուսացնեն նախագահականում։ Զելենսկին ասել է, որ կարիք չկա դեպրեսիվ տրամադրությունների, ինչպես սկզբում էր, երբ բոլորը կարծում էին, որ ուր որ է բոլորը մահանալու են։ Նա ասել է նաեւ, որ ցավոք եթե հիվանդանա իրեն չեն մեկուսացնի նախագահական գրասենյակում, քանի որ նախ ընտանիքը դա չէր ների, եւ հետո բոլորը կմտածեին, որ ինքը խելագար է։ Զելենսկին կատակել է, որ ճիշտ էլ կանեին, որ մտածեին, թե խելագար Է։