Չինաստանում COVID-19-ից մահացածների թիվը ներկայացվել է զգալիորեն նվազեցված․ CNN

Չինաստանում COVID-19-ից մահացածների թիվը ներկայացվել է զգալիորեն նվազեցված․ CNN

Չինաստանի իշխանությունները COVID-19-ի համաճարակի սկզբի ամիսներին համաճարակի ընդգրկման մասշտաբները եւ մահացության թվերը ներկայացրել են զգալիորեն նվազեցված։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդման համաձայն, պաշտոնական փաստաթղթերում կան բազմաթիվ անհամապատասխանություններ։ Խոսքը նույնիսկ այն փաստաթղթերի մասին է, որոնց հասանելիությունը բաց է եղել հասարակության համար։

Հաղորդման մեջ նաեւ նշվում է, որ Չինաստանը իբրեւ թե ժամանակին չի տեղեկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսային համաճարակի վարակման տեմպերի եւ վիճակագրության մասին, ինչի մասին նաեւ ամերիկյան հետախուզությանն է հայտնի դարձել։