Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես են իր քիթը կոտրել

Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես են իր քիթը կոտրել

Ռուսաստանցի բռնցքամարտկները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել են ադամանդակուռ ձեռնոց, իսկ նա էլ պատմել է, թե ինչպես են իր քիթը կոտրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ ՌԴ նախագահի եւ մարզիկների հանդիպումը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ որտեղ այցելել էր Պուտինը՝ բռնցքամարտիկների մարզման ժամանակ։ Պուտինն իր խոսքում ասել է, որ բռնցքամարտը առաջին սպորտաձեւն է եղել, որով նա որոշել է զբաղվել։ «Քիթս կոտրեցին եւ ամեն բան դրանով ավարտվեց»,- մասնավորապես ասել է Պուտինը։