Կիրանցում կարկուտ է, բայց բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը (տեսանյութ)

Կիրանցում կարկուտ է, բայց բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը (տեսանյութ)

Կիրանցում կարկուտ է, բայց ժողովուրդը տեղից չի շարժվելու, պատսպարվել են ինքնաշեն մե՜ծ անձրևանոցի տակ։ Հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը՝ տարածելով տեսնայութ։

Հիշեցնենք, որ այսօր Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները նորից փակել են ճանապարհը, քանի որ վաղ առավոտյան ականատես են եղել ականազերծման աշխատանքների։ Ավելի ուշ, բնակիչների և տեղում գտնվող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին ոստիկանության աշխատակիցները փորձել էին հավատացնել, թե ՊՆ-ն տեղյակ չի եղել երեկ՝ ՆԳ նախարարի և Տավւոշի մարզպետի և բնակիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից։

Հիշեցնենք նաև, որ երեկ վերոնշյալ պաշտոնյաները խոստացել եին երկուշաբթի երեկոյան բնակիչներին լավ խայմաններ առաջարկել, այնինչ սեփական խոստումը չեն պահել։ Չնայած տեղացող ուժեղ կարկուտին՝ տավուշցիները փակ են պահում ճանապարհը։