Գանձակի (Գյանջա) կենտրոնական քաղաքային մարզադաշտում հրդեհ է բռնկվել

Գանձակի (Գյանջա) կենտրոնական քաղաքային մարզադաշտում հրդեհ է բռնկվել

Գանձակի կենտրոնական քաղաքային մարզադաշտում հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է «Կապազ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի շինհրապարակում։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ քամու հետևանքով Գանձակում ընկել էր քաղաքի կենտրոնում տեղադրված տոնածառը։