Տրանսպորտի նախարարությունում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Տրանսպորտի նախարարությունում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր ժամը 08:11-ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին: Այրվել են սենյակի հատակից 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: