Ստամբուլում թույլ չեն տվել հայերին Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնել

Ստամբուլում թույլ չեն տվել հայերին Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնել

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը երրորդ տարին անընդմեջ արգելել է հայերին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնել։

Հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ միջոցառման կազմակերպիչները դժգոհություն են հայտնել նահանգապետի որոշման վերաբերյալ և կոչ արել վերանայել այն։

Նրանք նշել են, որ 2010-ից 2019 թվականներին ամեն տարի նմանատիպ միջոցառումներ են անցկացվել Ստամբուլում, սակայն արդեն երեք տարի է, ինչի Ստամբուլի վարչակազմը թույլ չի տալիս դրանց անցկացումը։

Հայերը պատրաստվում էին միջոցառում անցկացնել Սուրեյյա օպերային թատրոնի դիմաց։