Համակարգը ճաքեր է տալիս

Համակարգը ճաքեր է տալիս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում մի այնպիսի համակարգ է գործում, որը տարածվում է նաեւ այդ երկրի նախագահի դեմ պայքարի վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» համակարգը, մանրամասնելով, որ Պուտինն այս մասին խոսել է Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ։ «Ձեր գործընկերները Միացյալ Նահանգներում կարգապահ մարդիկ են, ներառված համակարգի մեջ։ Ահա դա պետք է պատկերացնել եւ գործնականում կյանքի եւ գործունեության բոլոր ոլորտներում կիրառել։ Այնտեղ նույնիսկ նրանք, որոնք համակարգում չեն, նույնպես ներառված են համակարգի մեջ եւ համակարգված են»,- ասել է Պուտինը։ Նա նկատել է, որ նման համակարգում որեւէ անկանխատեսելի բան տեղի չի ունենում։ «Նույնիսկ նախագահի դեմ պայքարը, որը ոչ մի կերպ չի դադարում, մաս է կազմում այդ համակարգի։ Պարզապես համակարգն հիմա մի փոքր ցնցվում ու ճաքեր է տալիս»,- հավելել է Պուտինը։