Իռլանդիայի վարչապետը որպես բժիշկ կաշխատի կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոցում

Իռլանդիայի վարչապետը որպես բժիշկ կաշխատի կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոցում

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը որպես բժիշկ, շաբաթական մեկ օր կաշխատի հիվանդանոցում, որպեսզի օգնի իր երկրին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Journal-ը։

Նշենք, որ Վարադկարը յոթ տարի աշխատել է որպես բժիշկ եւ ունի բժշկական լիարժեք կրթությունը։ Բժշկական պրակտիկայից հետո նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ եւ 2013 թվականից դուրս եկել բժշկական ռեգիստրից՝ պաշտոնական այն ցանկից, որտեղ ներկայացված են բժշկական պրակտիկայի իրավունք ունեցող բոլոր բժիշկները։